Sunday, January 20, 2013

Հաղթեց բարեկամությունը




Գիտակներն այսօր գրավեցին ամբողջ մարմարյա սրահը։ Սպասված խաղը իրար գխի էր հավաքել ավագ դպրոցի սովորողներին: Այս անգամ խաղը վարում էր ընկեր Վահրամը:
Հարցերն, իրոք, հետաքրքիր էին ու անսպասելի: Ամենահետաքրքիրն, իհարկե, ճիշտ պատասխանն իմանալու ու խմբիդ տված պատասխանը ստուգելու պահն էր: Մեր խումբն, օրինակ, սխալի դեպքում ծիծաղում, իսկ ճիշտ պատասխանի ժամանակ ուժեղ ծափ էր տալիս: Կարծես թե բոլորի տրամադրությունը շատ բարձր էր: Ընդմիջմանը մասնակիցներին ողջունեցին գեղարվեստի դպրոցի դերսաններն ու միջին դպրոցի երգող տղաները: Ամեն փուլի ավարտից հետո խմբերն իմանաում էին իրենց հավաքած միավորների քանակը, ու ավելի ոգևորված էին խաղում ու պայքարում շատ միավորների համար: Իսկ արդեն վերջում ընկեր Վահրամը ամփոփեց խաղի արդյունքները: Պարզվեց, որ թիմերից երկուսը հավասար միավորներ էին հավաքել: Ու մեկին հաղթող ճանաչելու համար ընկեր Վահրամը նրանց ևս մի հարց տվեց: Բայց ուժեղագույններն այդ հարցին էլ պատասխանեցին: Այդ պատճառով էլ որոշվեց, որ երկու թիմերը մյուս երեքշաբթի օրը կրկին պետք է մրցեն: Մեզ միայն մնում է զինվել համբերությամբ ու սպասել մի քանի օր, որպեսզի շնորհավորենք հաղթողին:    
                                                                                              2011թ.

No comments:

Post a Comment