Sunday, January 20, 2013

Լսեք ձեր սրտի ձայնին



Սեր: Այս զգացմունքը կարող է քեզ և երջանկություն, և տառապանք պատճառել: Երջանկությունն էլ, տառապանքն էլ ունակ են քեզ հանկարծակիի բերելու ու կանգնելու ճանապարհիդ: Եվ դու անկախ քո կամքից կանգնում ես երկընտրանքի առջև: Կամ դու գտնում ես քո երջանկությունը, կամ էլ քո երջանկության ու քո սիրած էակին հասնելու հաշվին փորձում ես երջանկացնել քեզ օտար մեկին: Ու այդ ամենի արդյունքում դու խաբում ես նրան: Անկախ քեզանից արհամարհում ես ու ցավ պատճառում: Ցավից սակայն դու զերծ չես մնում: Արդյունքում բոլորդ դառնում եք կենդանի զոհեր: Իսկ զոհ չլինելու լավագույն տարբերակը մեկն է: Լսեք ձեր սրտի ձայնին: Ես կարծում եմ, որ դա  ճիշտ որոշում կայացնելու միակ ճանապարհն է: Հենց այդպես վարվեց նաև Լիլիթի՝ Ավետիք Իսահակյանի կերտած կերպարը: Լիթիթը, որ կրակից էր ստեղծվել, հետևելով իր սկզբունքներին ու իր սրտի ցանկությանը՝ գնաց իր սիրո հետևից: Նա որոշեց վայելել այն սերը, որն էլ ավելի էր տաքացնում իր արդեն իսկ կրակոտ սիրտը: Իսկ թեժ կրակը հանգցնելը նույնքան դժվար է, ինչքան չսիրած մարդուն սիրել փորձելը: Եթե ուզում  եք սիրել ու սիրված լինել, եղեք նրա կողքին, ով նման է ձեզ: Սերը թելի է նման` նուրբ է, անվերջ, իսկ խորանալու, ուժեղանալու դեպքում կապկպվում է ու հանգույցի վերածվելով սիրող սրտերին մի ամբողջություն է դարձնում: Սիրեք և սիրված եղեք:

No comments:

Post a Comment