Sunday, January 20, 2013

Ամենահամեղ ու ամենաանմոռանալի թխվածքները



Անցած երկուշաբթի՝ պատմության ժամին, 11-3 -ը կնքեց ամնաքաղցր ու ամնեահամեղ պայմանագիրը, ըստ որի մեր աղջիկներից երկուսը պետք է թխվածք թխեին ու մյուսներիս հյուրասիրեին: Այսպիսով՝ ամբողջ դասարանը պետք է պատմության դաս անելու փոխարեն թխվածք ուտեր, եթե, իհարկե, աղջիկները պայմանի իրենց մասը կատարեին: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ թխվածքի հետ կապված պայմանավորվածությունը պիտի իրականանար: Դասի ընթացքում եղած զրույցը մեզ համար կատակ էր ու կատակից ոչ ավելին:  
Բայց այսօր մեզ կատակ թվացողը լուրջ կերպարանք ստացավ, երբ սեղանի վրա տեսանք երկու մեծ (այնքան մեծ, որ և՛ մեզ բավականացրեց, և՛ ուսուցիչներին էլ կարողացանք բաժին հանել ու հյուրասիրել), գեղեցիկ ու ախորժալի թխվածքներ: Շնորակալություն Մարիամ - Արփիին ու Իրինային, որովհետև նրանց պատրաստած թխվածքները բարձրացրին մեր տրամադրությունն ու քաղցրությամբ լցրին մեր օրըԴրան կարելի է գումարել նաև այն, որ պատմության դասն ու տնային աշխատանքը մնացին նույնը: Բայց սա այնքան էլ կարևոր չէ, ինչքան այն, որ մեր աղջիկները բառիս լայն իմաստով «իսկական» աղջիկ են ու ապագա անող - դնող տնային տնտեսուհիներ
Շնորհակալություն նաև ընկեր Վահրամին գաղափար համար: Դասարանում մթնոլորտը նույնքան գեղեցիկ ու հաճելի էր, ինչքան արդեն անմոռանալի դարձած թխվածքները:
                                                                                                  2011թ.

No comments:

Post a Comment