Sunday, January 20, 2013

Հավերժական սեր





Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական սերը: Ես լսել եմ տարբեր պատասխաններ: Բոլորն էլ իրենց մեջ ճշմարտություն են պարունակում, բայց հիմա, երբ կարդացի Ավ. Իսահակյանի «Հավերժական սերը» բալլադը, հասկանում եմ, որ իսկական սերը լինում է անմահ և անսահման:
Բալլադը երիտասարդ Էլ-Սամանի մասին է, որն իր շքեղ ապարանքում ապրում էր իր սիրելի կնոջ հետ: Էլ-Սամանի սերն անվերջ էր ու հավերժ, ինչպես ինքն է ասում, իր սերը ավելի բարձր է, քան երկնի ձեղունները ու ավելի խորն է, քան երկրի հիմունքները:
Նա գովերգում է կնոջ շրթունքները և նրա տված համբույրները: Գեղեցիկ կինը` գեղեցկությամբ էր լցնում, ինչպես Թադմորի, այնպես էլ երիտասարդի սրտի ապարանքները: Էլ-Սամանը հավատարիմ էր, և՛ իր սիրուն, և՛ իր խոսքին: Նա լավ գիտեր, որ իր կնոջ նկատմամբ տածած զգացմունքներն անգին են, ու որ ինքն ապրում է իր սիրո համար: Այս բալլադի միջոցով Ավ. Իսահակյանն ուզում է ասել, որ իսկական սերը կարող է ապրել հավերժ ու նույնիսկ կարող է հաղթել մեզ այդքան անհաղթ թվացող մահը: Չնայած որ Էլ-Սամանն ու նրա կինը մահանում են, այնուամենայնիվ այս սիրո պատմությունը գեղեցիկ էր, քնքուշ ու, ամենակարևորը, ցույց է տալիս մեզ, որ իսկական ու հավերժական սեր գոյություն ունի, ինչպես Հավհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի ու Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետ» ողբերգության հերոսների համար: Նրանց սերն անմահ է, որովհետև սիրահարներն ամբողջ ուժով ու համառությամբ պաշտպանում  են իրենց սերը:
Իսկ մեզանից յուրաքնչյուրին մնում է միայն հավատալ իսկական սիրո գոյությանը և սպասել հավատով

No comments:

Post a Comment