Sunday, January 20, 2013

Երջանկության իմաստը


Ինչի՞ է ձգտում ձեր սիրտն ու ի՞նչ է ցանկանում: Գիտեմ, ցանկությանն ու նպատակին հասնելը դժվար է:
Դժվարությունը ծնվում է, երբ փորձում ես հասկանալ ինքդ քեզ: Երբ բացահայտում ես, թե ով ես դուու սկսում ես քայլել այնպես, որ հասնես նրան՝ նրան, ով քեզ կերջանկացնի: Ի վերջո թեկուզ փոքրիկ երազանքը, որ այդքան ժամանակ փայփայել ես հոգումդ ու մտքումդ, իրականություն է դառնում: Այդ նույն պահին բոցավառվում է երջանկության կրակը: Զգացողություն, որը քեզ տանում է յոթերորդ երկինք: Իսկ երբ սթափվում ես, քո մեջ էլի արթնանում են նոր երազանքներ: Եվ դու նորից սկսում ես նույն, և միգուցե ավելի դժվար ճանապարհը: Դու վարվում ես նույն կերպ, ինչ առաջ: Անսում ես քո սրտի ձայնին, հետևում ես քո սկզբունքներին և, ամենակարևորը, լինում ես համառ:
Հենց այսպիսի մարդ էր Իսահակյանի կերտած ամենաերջանիկ հերոսներից մեկը` Օհան ամին: Նա ապրում էր այնպես, ինչպես ուզում էր: Իր կյանքը կառավարում էր սեփական խելքով՝ չխանգարելով ու չվնասելով մյուսներին: Եթե զոհ չլինեք, հաստատ երջանիկ կլինեք: Երջանկությունը ցանկությունների կատարումն է, եղեք երջանիկ:

No comments:

Post a Comment