Sunday, January 20, 2013

Ֆիլ Դոնահյու




Ամերիկացի հայտնի հեռուստալրագրող և պրոդյուսեր: Ծնվել է 1935թ. դեկտեմբերի 21-ին` Քլիվլենդի Օհայո նահանգում:
Կրթություն - 1953թ. Դոնահյուն ընդունվում է Սուրբ Էդուարդ կոչվող դպրոցը: 1957թ. ավարտում է Նոտր-Դամ համալսարանի բիզնես և կառավարում բաժինը և ստանում բակալավրի աստիճան:
Ընտանիքը -  1957թ. ամուսնանում է դերասանուհի Մարդժ Կունիի հետ և ունենում է հինգ երեխա: 1975թ. ամուսնալուծվում է, իսկ  1980թ. ամուսնանում է Մառլա Թոմասի հետ:
Հեռուստատեսություն - Հեռուստատեսային գործունեությունը սկսել է, որպես ռեժիսյոռի օգնական KYW ռադիոտանը և  Կլիվլենդի հեռուստատեսությունում: Աշխատել է որպես ազատ լրագրող CBS ալիքի <<Երեկոյան նորություններ>> հաղորդման համար շրջանակներում:
Ջոնի Կարսոնի և Ֆիլ Դոնահյուիի համատեղ ջանքերով 1967թ-ի նոյեմբերի 6-ին ստեղծվում է լրագրողի հեղինակային հաղորդումը` <<Ֆիլ Դոնահյույի շոուն>> վերնագրով:
Լրագրողի հնարած ժանրը բոլորովին պատահական է ծնվել
Ուղիղ եթերով ընթացող հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նա հանկարծ հասկանում է, որ հյուրին ուղղելու այլևս հարցեր չունի: Այդ պահին հեռուստադիտողներին առաջարկում է իրենց հարցերով մասնակցել շոուին:
Մի քանի րոպեում Դոնահյուն մի քանի տասնյակ հարցեր է ստանում: Հենց այստեղ էլ նա հասկանում է` մի գլուխը լավ է, մի քանիսը` ավելի լավ: Ու ծնվում է հանդիսատեսի պարտադիր ներկայությամբ ու մասնակցությամբ հեռուստաշոուի գաղափարը:
Անգլերենից «թոք-շոու»-ն թարգմանվում է որպես «խոսակցական ներկայացում»: Թոք-շոուն ծնվեց ԱՄՆ-ում, 70-ականների սկզբին տարածվեց Արևմտյան Եվրոպայում, ապա ամբողջ աշխարհով մեկ:
Լրագրողը 1987թ-ի հունվարի 22-ին եղել է  ԽՍՀՄ-ում, Լենիգրադում, Կիևում և Մոսկվայում:
Նույն տարում իր շոուն հեռարձակվել է խորհրդային հեռուստատեսությամբ, որն էլ նպաստել է ժանրի  տարածմանը Ռուսատանյան TV-ում:
1996թ-ի մայիսին եթեր է հերարձակվել <<Ֆիլ Դոնահյույի շոուն>> հաղորդման հերթական թողարկումը, որը ամերիկյան հեռուստատեսային պատմության մեջ դարձավ ամենադիտվող շոուն: Սա մեծագույն ռեկորդ էր: 2002թ-ին  MSNBC ալիքի հրավերով Ֆիլը վերադառնում է եթեր, բայց այս անգամ նրա շոուն մնում է եթերում ընդամենը 7 ամիս:         
2003 թ-ի փետրվարի 28-ին Իրաքում նախքան պատերազմական գործողությունները սկսելը` Դոնահյուին հեռացրին աշխատանքից: Эн-би-си  հեռուստաընկերության ղեկավորությունը հայտարարեց, որ հաղորդումը փակվում է ցածր վարկանիշի համար: Այնուամենայինիվ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նմանատիպ հաղորդումների շարքում Դոնահյույի շոուն զբաղեցնում էր երրորդ տեղը: Այս ամենը ըստ հեռուստաընկերության ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական որոշում:
2007թ-ին լրագրող-պրոդյուսերը և կինոռեժիսոր Էլլեն Սպիռոն նկարել են վավերագրական ֆիլմ <<Պատերազմի մարմին>> վերնագրով: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: Պատմությունը նվիրված է զինծառայող Թովմաս Յանգային, ով մասնակցելով Իրաքի պատերազմին դառնում է հաշմանդամ: Ֆիլմը ընդգրկվել է  <<Օսկար>> մրցանակաբաշխության մրցութային 15 վավերագրական ֆիլմերի շարքում:
Մրցանակներ - Մի քանի անգամ <<Ֆիլ Դոնահյույի շոուն>> առժանացել է «Эмми» մրցանակին:

                                                                                         Մանագիտական կողմնորոշում  2012թ.                

No comments:

Post a Comment