Sunday, January 20, 2013

Դավիթ անվան գաղնիքը




Այն մարդկանց մասին, ում Դավիթ են կոչում։ Այդ անունը կրող մարդկանց բնավորությունը
Հնում մարդիկ հավատում էին, որ նորածնին այս կամ անունով կոչելով նրանք նախանշում են երեխայի ապագան, բնավորության գծերը:
Դա հատկապես տեսանելի էր հնդկացիական ազգերի մոտ` երեխայի անունը կարող էին դնել` արծվի սրատեսություն, գայլի ժանիք և այլն: Իրականում մեզ մոտ էլ, անուններն իրենց բացտրոթյուններն ունեն, որոնք նաև նման են ծնողական բարեմաղթանքի:
Աճառյանի արմատական բառարանում «անուն» բառը բացատրվում է որպես «ա» ունեցող, էություն ունեցող: Այսինքն, երեխային անվանակոչելով, ծնողները նրան որոշակի էություն են հաղորդել:
Եբրայական մշակույթում ընդունված էր, որ կրտսերը մեծի անունը իմանալ չէր կարող, ենթական տիրաջը ճանաչում էր որպես տեր, և ոչ ավելին: Նրանք հավատում էին, որ, մարդու անունը իմանալով, կարելի էր իշխանություն ունենալ նրա վրա: 
Իհարկե դժվար է ճշգրիտ բնորոշել բոլոր Դավիթներին, սակայն ինչ-որ ընդհանրացումներ կարելի է անել:
Այս նյութում մենք ուզում ենք խոսել Դավիթ անունի մասին:

Սկսենք անունի նշանակությունից: Դավիթ  նշանակում է սիրելի:
Այս մարդկանց բնորոշող գույները երեքն են՝ կապույտը, կարմիրը և շականակագույնը: Այս գույները խոսում են նրանց բնավորության այն գծերի մասին, որոնք ավելի վառ են արտահայտված: Կապույտը կարելի է համարել նրա վարքագծի խաղաղ, կարմիրը բռնկուն, իսկ շականակագույնը այս երկու բևեռների միջև ընկած հավասառակշիռ շրջանները;
Այս մարդիկ շատ հավասարակշռված և ինքնավստահ անհատներ են: Եթե այդ անձը դաստիարակվել է խիստ պայմաններում, ուրեմն նրա ինքնասիրությունը լավ արտահայտված կլինի, նույնիսկ կունենա հիվանդագին բնույթ: Սա էլ իր հերթին կծնի բռնկող ու տաքարյուն հատկանիշներ: Բայց այս ամենը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, և կախված է շրջապատի ազդեցությունից ու դաստիարակությունից: Որպես կանոն նրանք նուրբ անհատներ են: Նրանք ունակ են մխիթարելու ու աջակցելու դիմացինին ու օգնության կարիք զգացողին:
Լինելով կայուն, բարեհոգի, ուժեղ կամքի տեր մարդ նրանք կարողանում են ձեռք բերել ընկերներ և դրսևորել իրենց ընկերական միջավայրում: Այս ամենին գումարվում է այն, որ բնավորության այս գծերը բացում են բոլոր դռները, որնք տանում են դեպի հաջողութունները ու նվաճումները:
Ստեղծելով իրենց կարերիան, (որն ի դեպ նրանց մոտ շատ լավ է ստացվում) ցանկության դեպքում կարող են  լավ գործարար դառնալ: Ունեն  բոլոր հնարավորությունները բարեկեցիկ կյանք ապահովելու իրենց ընտանիքի համար, ինչն էլ առաջնային են համարում:
Այն մարդիկ, որոնց շրջապատում կան այս անունը կրող անհատներ կարող են հնարամիտ լինել ու բացահայտել նրանց գաղնիքները, որն էլ կօգնի ավելի ջերմ և մտերիմ դարձնել նրանց հետ շփումը: Նախ և առաջ  Դավիթը մարդկանց մեջ գնահատում է հումորի զգացումը: Սա գալիս է նրանից, որ վերջինս ռոմանտիկ է  ու սիրում է խոսել արկածների մասին: Այտուհանդերձ անհրաժեշտ է զգույշ ու հաշվենկատ լինել, երբ խոսքը գնում է աշխատանքին: Լավ հարաբերություններ ստեղծելու համար պետք է լինել տրամաբանող և զերծ մնալ ընդդիմություն դրսևորելուց:

No comments:

Post a Comment