Sunday, January 20, 2013

Վարպետության դաս լրագրողների հետ



Սեդա Մուրադյանի հետ վարպետության դաս անելուց հետո հանդիպեցինք լրագրողներ Նարեկ Նիկողոսյանի ու Արտակ Ալեքսանյանի հետ: Պարզից էլ պարզ է՝ զրույցի թեման լրագրությունն էր ու հատկապես հեռուստալրագրությունը: Մինչև Արտակ Ալեքսանյանի գալը սովորողները հասցրին մի լավ հարցախեղդ անել Նարեկ Նիկողոսյանին: Ու այն հարցին (որը երևի քեզ էլ կհետաքրքրի, սիրելի՛ կարդացող), թե ինչպես դառնալ լավ լրագրող, Նարեկ Նիկողոսյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է տաղանդ ու լրագրողական տեսության իմացություն: Երբ խոսք եղավ լավ հարցազրույց վերցնելու մասին, նա ասաց, որ ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բանի մասին հարցազրույց անելու համար պետք է այդ անձի ու երևույթի մասին լավ տեղեկացված լինել: Եթե տեղեկացված ես, ապա հարցերն ինքնըստինքյան գալիս են: Իսկ Արտակ Ալեքսանյան էլ մի քանի խորհուրդ-առաջարկներ արեց TV MSKH-ը հետաքրքիր ու դիտվող դարձնելու համար: Եվ այսպես, եթե ուզում ես ունենալ  կրթական TV, որով կհետաքրքրվեն շատերը, ապա առաջինը պետք է ունենաս « հավեսով» ու հետաքրքրությամբ աշխատող թիմ: Եկրորդ քայլը լրագրողների չբեմականացված ու չընդօրինակվող պահվածքն է: Եվ վերջին քայլը թեմայի պարզությունն է: Ի վերջո միշտ պետք է հիշել, որ կրթական TV - ին պատմում է դպրոցի կյանքի մասին:
Հանդիպումը լի էր անսպառ հարցերով ու պատասխաններով: Վերջում, իհարկե, ստիպված եղանք իրար հաջողություն մաղթել ու ավարտել այդքան հետաքրքիր զրույցը: Բայց, հուսով եմ, որ լրագրողների հետ վարպետության դասեր էլի կլինեն: Նորածին MSKH TV - ին էլ մաղթում եմ հետաքրքիր հաղորդումներ ու հաջողություններ հեռուստատեսության ոլորտում
                                                                                                 2011թ.

No comments:

Post a Comment