Sunday, January 20, 2013

12:12:12-ի հետքերով





Կրթահամալիրում այսօր ժամը տասներկուսին տեղի ունեցավ «12:12:12» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը: Օրն ընտրվել էր միանգամից մի քանի պաճառով:

-Նախ՝ 12:12:12—ի գաղափարն էր, Դավիթ Բլեյանի ծննդյան օրը, իսկ մեր ստեղծագործական խմբին անհրաժեշտ էր ամփոփել մերամսվա աշխատանքը, - ասում է կազմակերպիչներից ընկեր Տաթևը:

Ցուցադրություն-տոնավաճառին մասնակցում էին կրթահամալիրի դպրոցների պատվիրակությունները: Նպատակը մեկն էր` մարդկանց ներկայացնել հետաքրքիր ու գեղեցիկ ամանորյա նվերների ընտրանի: Ստեղծագործական խումբը աշխատանքների մի մասն էլ կրթահամալիրի դատին կներկայացնի ամանորի նախօրյակին`ձմեռային ուսումնական Ճամբարի ժամանակ:

Ընկեր Տաթևը նշեց, որ իր սպասելիքները պատկերացրածից ավելի հաջողված ստացվեցին:

- Սրահը լի էր մարդկանցով, ու բոլորն էլ հաճույքով էին նայում ու հետազոտում աշխատանքները: Նույնիսկ «Արհեստագործական դպրոցը» կարողացավ իր գործերից մի քանիսը վաճառել: Այս հանգամանքն արդեն հաճելի է ու տրամադրող: Հուսամ, որ սրան հաջորդող ցուցադրությունները ավելի շատ գնորդներ կունենան:

Ի դեպ, բոլոր իրերի արժեքներն էլ սիմվոլիկ էին` 50-ից, մինչև 5000 հազար դրամ:

Ընկեր Տաթևը նույնպես տեսել էր աշխատանքներ, որոնք շատ էր հավանել.

-Գեղարվեստի դպրոցի պատրարստած տոնածառերը, իրոք, գեղեցիկ էին իրենց ձևով, ոճով ու գույներով:

Հիշեցնենք, որ տոնավաճառներ էլի են կազմակերպվելու և բոլոր նրանք, ովքեր այսօր չհասցրին մասնակցել, կարող են այցելել հաջորդ անգամ:
                                                                                                                             12.12.2012թ.



No comments:

Post a Comment