Ժամերգություն
Սկսվել է ձնմեռային ճամբարը:
Բոլորը զբաղված
են
տարբեր
նախագծեր
իրականացնելով:
Մեր ընկեր Վահեն` Վահե սարկավագը, մեր կրթահամալիրի տարբեր դասարանների
սովորղների
համար
նախատեսել
է
այցելություններ
Եկեղեցի:
Նրանք
մասնակցելու
են
ժամերգություններին,
միասնական
աղոթք
են
անելու:
Եվ մենք էլ որոշել ենք մեր ինֆո-մասնակցությունը բերել այդ նախաձեռնությանն ու ամենօր
կներկայացնենք
ժամերգությունների
մասին փոքրիկ տեղեկատվական նյութեր:
Այժմ առաջարկում ենք ընթերցել մեր առաջին նյութը:
Ժամերգություն
Ժամերգություն կամ ժամակարգությունը հայ Առաքելական
Եկեղեցու
ծեսի
և
աստվածապաշտության
բաղկացուցիչ
մասն
է:
Այն տերունական աղոթքների,
շարականների, մաղթանքների, սաղմոսների և քարոզների կանոնական ամբողջությունն է: Ժամերգության
ժամանակ
այս
շարքը
լրիվ
կամ
մասնակի
ձևով
կրկնվում
են
այն
էլ մի քանի անգամ: Գերագույն նպատակը Աստծուն փառաբանելն ու գոհություն հայտնելն է:
Հայ միջնադարյան մատենագրության մեջ տրված
են
Ժամերգություների
աստվածաբանական
բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս
Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, ԽոսրովԱնձևացին, ՄովսեսԵրզնկացին, իսկ Ժամագրքի
երգեցողությունների
հարստացման
գործում
մեծ
է
հատկապես
Ներսես
Շնորհալու
ավանդը:
Ժամերգության բովանդակությունը` սաղմոսներ, աղոթքներ,
հոգևոր
երգեր
պարունակող
գիրքը
կոչվում
է
Ժամագիրք:
Վանական
ժամագրքերը
նախատեսում
են
ոչ
միայն
վանքերում
հանրային
երգեցողության
համար,
այլև
դրանք
ընթերցվում
են
և
դրանցով
աղոթում
են
հավատացյալներն ուժողովուրդը:
Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժամերգությունները տարբեր թվաքանակ
են
ունեցել`
6, 7, 8, ի
վերջո
հաստատվել
է 9 -ը.: Գլխավոր Ժամերգությունները յոթն են` համաձայն
սաղմոսերգուի`
«Օրվա
մեջ
յոթն
անգամ
քեզ
պիտի
օրհնեմ»
(Սաղմ.
118. 164) խոսքերի,
իսկ
ըստ
կանոնակարգի`
ինը,
քանի
որ
Ճաշու
ժամերգությունն
իր
հերթին
բաժանվում
է
երեք
մասի:
Համաձայն Ժամագրքի` hայ Եկեղեցին ունի հետևյալ ժամերգությունները.
1. Գիշերային (կեսգիշերին)
2. Առավոտյան -ժ. 9.00-ին
3. Արևագալի-արևածագին
4. Ճաշուա- ժ. 9.00
5. Ճաշուբ- ժ. 12.00
6. Ճաշուգ-ժ. 15.00
7. Երեկոյան- մայրամուտից առաջ՝ժ. 17.00-ին
8. Խաղաղական- երկուշաբթի և երեքշաբթի՝ մայրամուտից հետո
9. Հանգստյան-չորեքշաբթի և ուրբաթ` քնելուց առաջ:
Վերջին երկուսը կատարվում է Մեծ պահոց շրջանում:
Մեր եկեղեցիներում օրական երկու անգամ է ժամերգություն կատարվում` առավոտյան
և
երեկոյան:
Բոլոր
ժամերգությունները
կատարվում
են
միայն
վանքերում,
իսկ
բնակավայրերին
մոտ
գտնվող
եկեղեցիներում
հոգևորականներն
ունեն
նաև
այլարարողություններ
կատարելու
պարտականություններ,
դրա
համար
էլ
ժամերգությունները
միացվել
են
իրար:
Ժամերգությունների տեսակների մասին հաջորդ անգամ:
12.17.2012թ.
No comments:
Post a Comment