Friday, December 21, 2012

Գրչահավաքի արձագանքը





Նոր դպրոցի նախակրթարանի երեքից-հինգ տարեկանները`ընկեր Նելլի ու ընկեր Արմինեի ուղեկցությամբ այսօր եկել էին info.mskh ակումբ` գեղեցիկ փաթեթավորված իմ մեծ տոպրակով: Նրանք Նոր դպրոցում շրջել ու հավաքել էին չաշխատող ու անպետք գրիչներ, մատիտներ, ֆլոմաստերներ և անձամբ բերել էին մեր ակումբ: Այս կերպ նրանք մասնակցել են մեր ակումբի հայտարարած գրչահաքին: Երեխաներին հետաքրքրում էր, թե ինչի համար ենք հավաքում այդ անպետք իրերը, և քանի որ նրանք չէին ծուլացել ու եկել էին` թաքուն ասել ենք մեր գաղտնիքը: Մնացածի համար այն թող դեռ գաղտնիք մնա: Փոքրիկներն ասացին, որ էլի կհավաքեն գրիչներ:
Ի դեպ` մեր փոքրիկ հյուրերը ակումբի մոտ հանդիպեցին տիար Գևորգին ու ընկեր Արտակին: Ընկեր Արտակին ստիպեցին փոքրանալ իրենց չափ դառնալ, իրենց hետ երգել ու լսել փիսիկի մասին ոտանավորը: Հետո փոքրիկներով հետաքրքրված ըներ Նառան, ընկեր Մարիետն ու ընկեր Լիլիթն էլ սիրով միացան:
Հ.Գ.
Արդար լինելու համար ավելացնենք, որ գրչահավաքին առաջինն արձագանքել է Հիմնական դպրոցը: Նրանք արդեն մի մեծ տուփ գրիչներ են հավաքել, սակայն որոշել են ևս մեկ շաբաթ սպասել ու ավելի շատ գրիչներով մասնակցել նախաձեռնությանը:
                                                                                                                                                                                           

                                                                                                                                            12.03,2012թ.


No comments:

Post a Comment