Thursday, December 20, 2012

Լրագրող, նկարիչ, գրող կամ ուղղակի Բակուր Կարապետյան


«Տիգրան Հայրապետյան» գրադարանը համալրվեց ևս ութը գրքով: Այսօր գրող, լրագրող և նկարիչ Բակուր Կարապետյանը գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերը: Գրողը մի փոքր ներկայացրեց աշխատանքները: Դրանցից չորսը պատմում էին Արցախյան գոյամարտի մասին, ևս մեկը վերնագրված էր «Անգլուհու Արցախեան ոդիսականը»: Կային նաև գրական  աշխատանքներ՝ «Գյուլիստան Նամե», «Ճերմակ անդունդը» , «Նրա շուրջը»:

Բ. Կարապետյանը նշեց, որ թեև արցախյան  պատերազմի մասին գրելիս օգտվել է տարբեր աղբյուրներից, այնուամենայնիվ, գրել է այնպես, որ գիրքը հասկանալի դառանա յուրաքանչյուր տարիքի ընթերցողի համար. փորձել է մատչելի լեզվով ներկայացնել:

Գրքերը գրադարանին նվիրելուց առաջ Բ. Կարապետյանը  մակագրեց, ինչից  հետո ծանոթացանք  նաև պարոն Կարապետյանի կայքին: Մի փոքր հետազոտեցինք հատկապես գեղանկարչության բաժինը: Հեղինակն ասաց, որ իր գրքերը անձամբ է ձևավորում:

-Հերիք է միայն, որ մատիտս դիպչի թղթին. դնում եմ ու նկարում,- ասաց Բակուր Կարապետյանը:

No comments:

Post a Comment