Նոր դպրոցի նախակրթարանի երեքից-հինգ տարեկանները`ընկեր Նելլի ու ընկեր Արմինեի ուղեկցությամբ այսօր եկել էին
info.mskh ակումբ`
գեղեցիկ
փաթեթավորված
իմ
մեծ
տոպրակով:
Նրանք
Նոր
դպրոցում
շրջել
ու
հավաքել
էին
չաշխատող
ու
անպետք
գրիչներ,
մատիտներ,
ֆլոմաստերներ
և
անձամբ
բերել
էին
մեր
ակումբ:
Այս
կերպ
նրանք
մասնակցել
են
մեր
ակումբի
հայտարարած
գրչահաքին:
Երեխաներին
հետաքրքրում
էր,
թե
ինչի
համար
ենք
հավաքում
այդ
անպետք
իրերը,
և
քանի
որ
նրանք
չէին
ծուլացել
ու
եկել
էին`
թաքուն
ասել
ենք
մեր
գաղտնիքը:
Մնացածի
համար
այն
թող
դեռ
գաղտնիք
մնա:
Փոքրիկներն
ասացին,
որ
էլի
կհավաքեն
գրիչներ:
Ի դեպ` մեր փոքրիկ հյուրերը ակումբի մոտ հանդիպեցին տիար Գևորգին ու ընկեր Արտակին: Ընկեր Արտակին ստիպեցին փոքրանալ իրենց չափ դառնալ, իրենց hետ երգել
ու
լսել
փիսիկի
մասին
ոտանավորը:
Հետո
փոքրիկներով
հետաքրքրված
ըներ
Նառան,
ընկեր
Մարիետն
ու
ընկեր
Լիլիթն
էլ
սիրով
միացան:
Հ.Գ.
Արդար լինելու համար ավելացնենք, որ գրչահավաքին առաջինն արձագանքել է Հիմնական դպրոցը: Նրանք արդեն մի մեծ տուփ գրիչներ են հավաքել, սակայն որոշել են ևս մեկ շաբաթ սպասել ու ավելի շատ գրիչներով մասնակցել նախաձեռնությանը:
12.03,2012թ.
No comments:
Post a Comment