Sunday, January 20, 2013

Ինչ է լրագրությունն ու ինչպես է այն առաջացել



Լրագրողի մասնագիտությունը մենք համարում  ենք, որ շատ հետաքրքիրներից մեկն է:
Տեղյակ լինել բոլոր կարևոր նորություններից, իրավունք ունենալ հանրային քննարկման դնելու ինչ-որ խնդիրներ օգնել այլ մարդկանց:  Լրագրողի մասնագիտությունը հաճախ կապված է հետաքրքիր ու անսպասելի հանդիպումների, ճամփորդությունների, ծով տեղեկության հետ, որը նա իմանում է առաջինը:
Լրագրող լինել, նշանակում է լինել նպատակասլաց, համառ, և միևնույն ժամանակ հեշտ հաղորդակցվող մարդ:

 
Լավ լրագրող կարող ես դառնալ այն դեպքում, երբ չես խնայում քո ուժերն ու  ժամանակը՝ հասարակության մեջ կարևոր երևույթներն ուսումնասիրելու, երբ դու ունես բավարար ոգեշնչում, ուժ և տաղանդ, որ «հասանե»  լսարանիդ։
Եվ այնուամենայնիվ, մեր կարծիքով, չկա ավելի լավ ու կարևոր բան, երբ դու տեսնում ես, որ «քո գրչի» օգնությամբ ինչ-որ մեկին պաշտպանեցիր, արդարությունը վերականգնեցիր, ինչ- որ մեկի մեջ հույս արթնացրիր։
 
Ի՞նչ է լրագրությունը։ Ամեն մեկը սահմանում է իր ձևով:
 
Բայց բոլորս էլ հանգեցնում ենք մի քանի հասկացությունների թվարկմանը՝


Լրագրությունը՝  ռոմանտիկա
Լրագրությունը՝  չորրորդ իշխանություն
Լրագրությունը՝ թերթ և ամսագիր
Լրագրությունը՝ սենսացիա և սուտ
Լրագրությունը՝ ռադիո և հեռուստատեսություն
Լրագրությունը՝ լրագրող
Լրագրությունը՝ արվեստ
Լրագրությունը՝  մամուլ, խմբագրություն
Լրագրությունը՝  տեղեկություն։
 
Եվ ցուցակը կարող ենք անընդհատ շարունակել մինչև անսահմանություն, քանի դեռ կա լրագրությունը, և քանի դեռ դրա ստեղծագործության պտուղները պետք են և կենսականորեն անհրաժեշտ:

                                                                        Թարգմանություն 2010թ.